Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի
Քաղաքական
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավարն է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ Այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։
Զարկոնեն կղեկավարի Համաշխարհային բանկի Հայաստանի հետ հաստատված «Երկրի գործընկերության շրջանակի» իրականացումը, կապահովի բանկի ընթացիկ և նոր հաստատված ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ մասնավորապես էներգետիկայի և ջրային ոլորտներում, ինչպես նաև կառաջնորդի Երևանի գրասենյակի թիմը։
«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանի գրասենյակին և ամրապնդել մեր համագործակցությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ։ Իմ ուշադրության կենտրոնում կլինի երկրի զարգացման առաջնահերթություններին աջակցելը՝ հատկապես դիմակայունության ուժեղացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումները մարդկային կապիտալում՝ զուգահեռ խթանելով կլիմայական գործողություններն ու ներառական աճը», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)