Վեհարանի վրա հարձակումը մեր ազգի ամոթն է. Գեղամ Նազարյանը սթափության կոչ է անում
Քաղաքական
Բագրատ Սրբազանի և Միքայել Աջապահյանի կալանավորումն ինձ համար անձնական ողբերգություն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նրա խոսքով՝ Մայր Աթոռում օրերս իրավապահների իրականացրած գործողությունները մեր ազգի ամոթն է։
«Մենք պետք է մի հատ մեզ թափ տանք ու հասկանանք, այս ինչ բարոյահոգեբանական վիճակում ենք։ Ես մեկնաբանություն չունեմ, կուզեի, որ սա երազ լիներ և չտեսնեի, որ այսպիսի բան կարա լինի, երբ ուժային կառույցի համազգեստով մարդիկ վճռական քայլերով առաջ են գնում։ Փառք Աստծո, ինչ-որ մի պահի հետ քաշվեցին և մենք առավել մեծ խայտառակությունից խուսափեցինք։ Չնայած դա արդեն ամոթ է մեր ազգի համար»,– ասաց Նազարյանը։
Դիտարկմանը, թե Փաշինյանը Կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու մասին է շարունակաբար խոսում, նա նշեց․ «Բոլորին կոչ եմ անում սափվել ու հետ կանգնել էդ թեմաներից»։
Պատգամավորև նաև նշեց, որ «մոլի նիկոլականներ» գիտի, որոնք Վեհարանի վրա գործողությունների ժամանակ գնացել են եկեղեցին պաշտպանելու։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)