Սիմոնյանն ու ՀՀ-ում առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը Ալեն Սիմոնյանն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները #ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան (տեսանյութ). ArmLur ԱՄՆ կոնգրեսականը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը «Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի Խոշոր չափերի ոսկու մաքսանենգություն․ մեղադրվում է Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը 

Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ՝ գերիների ազատության, երկրի խաղաղության համար

Հասարակություն

Հունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սրբազան Հայրն իր քարոզում խոսեց մերօրյա դժվարությունների մասին՝ անդրադառնալով նաև անազատության մեջ գտնվող հայորդիներին։ «Քրիստոնեության հազարամյա պատմական փորձառությունը հստակորեն ցույց է տալիս, որ բանտը, գերությունը և նեղությունը անբաժան ուղեկիցներն են արդարության ճանապարհի՝ լինի դա որպես հանցանքի արդար հատուցում, թե որպես արդարությունը լռեցնելու գործիք: Բանտարկվել են առաքյալները, նրանց աշակերտները, հազարվոր քրիստոնյաներ, և վերջիվերջո նաև մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս: Պողոս Առաքյալի Եբրայեցիներին ուղղված թղթում կարդում ենք. «Հիշեցե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշեցե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք» (Եբր. 13։3)։

Քրիստոնյան երբեք չպետք է մոռանա, որ բանտարկումը և գերությունը հաճախ այս աշխարհի անարդարության և ոչ թե արդարադատության արդյունք է, և որ ազատության մեջ գտնվողները հաճախ պակաս հոգևոր ու բարոյական պատասխանատվություն չեն կրում, քան բանտերում գտնվող իրենց եղբայրները», - նշեց Վրթանես Սրբազանը։

Արցախի թեմի առաջնորդը, խոսելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի քաղաքական ղեկավարության և ռազմագերիների մասին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը կարիք ունի առավել բարձր ազգային ու հոգևոր ինքնագիտակցություն դրսևորելու՝ ի նպաստ հայրենակից եղբայրների ազատության։

«Թշնամին նրանց դատում է, որովհետև նրանք իրենց անձով վկայում են Արցախի անկախության իրավունքի մասին։ Մենք պետք է գիտակցենք, որ անկախ ամեն ինչից, ցանկացած հայ, ով ապրել և գործել է հանուն Արցախի, այսօր կարող էր հանգամանքների բերումով լինել ապօրինի բռնադատյալների փոխարեն», - ասաց Սրբազանը և հավելեց, որ Հայոց Եկեղեցին բազմիցս տարբեր միջազգային և միջեկեղեցական հարթակներում իր արդարացի բողոքի ձայնն է բարձրացրել պատանդառված հայորդիների ապօրինի գերության առնչությամբ։

«Խոր Վիրապի գբում 13 տարի բանտված էր նաև մեր հավատքի հայրը՝ Սուրբ Գիրգոր Լուսավորիչը, ում նշխարների գյուտին նախորդող շաբաթապահքն է սկսվել այսօր: Այս օրերին, երբ բարեպատեհ առիթը ունենք շաբաթապահքի ամեն օրը ամբողջացնելու Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի խորհրդով, չենք կարող մեր սրտաբուխ աղոթքներում չհիշել նաև անազատության մեջ գտնվող մեր երկու հոգևոր եղբայրներին ու Եկեղեցու նվիրյալ սպասվորներին՝ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ինչպես նաև ազգային մեծ բարերար ու Հայոց Եկեղեցու նվիրյալ զավակ՝ Տիար Սամվել Կարապետյանին՝ մաղթելով, որ ի վերջո հաղթանակի արդարությունն ու ճշմարտությունը և նրանք կարողանան Տիրոջով զորացյալ հաղթահարել այս փորձությունները», - ասաց պատարագիչ Սրբազանը։

Ժողովրդին ուղղված իր խոսքում Արցախի թեմի առաջնորդը շեշտեց, որ հարկ է անդրադարձ ունենալ, թե ինչքանո՛վ են կատարում Փրկչի պատգամները, արդյո՞ք ունեն բավարար սեր իրենց եղբայրների ու քույրերի հանդեպ, արդյո՞ք մտահոգված են և աղոթում են գերության մեջ գտնվող հայրենակիցների ու բանտարկյալների համար: Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ մենք ոչինչ չենք կարող պահանջել օտարներից և օտար պետություններից, եթե այսօր չենք միանում տառապյալ ու հալածյալ հայորդիների արդար իրավունքների պաշտպանության գործին։

Վերջում Սրբազանը ներկա հավատավոր ժողովրդին հրավիրեց աղոթքով զորակից ու աջակից լինել բոլոր նեղյալներին ու գերյալներին և նրանց ընտանիքներին, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները և հետամուտ լինել ազգային միասնության հաստատմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սիմոնյանն ու ՀՀ-ում առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր Եվրոպայում կա մինչև 5.6 միլիոն ուկրաինացիՖիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը Մերցին կոչ են արել դադարեցնել «Կիևի շահերը սպասարկելու» քաղաքականությունըՊակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրումԱլեն Սիմոնյանն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները#ՈՒՂԻՂ․ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստըԳերմանիան կարող է հրաժարվել Ուկրաինային աջակցությունից․ նշվել է հնարավոր պայմանըYandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան (տեսանյութ). ArmLurBild. Լայպցիգի օդանավակայանում գտնվող անօդաչու թռչող սարքերը կարող են կառավարվել մոլորակի ցանկացած վայրիցՖիլիպիններում լաստանավի հրդեհի հետևանքով 5 մարդ զոհվել է, ավելի քան 80-ը՝ անհետ կորելԹրամփը խոստացել է յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5 հազար դոլար՝ հանրապետականների հաղթանակի դեպքում18-ամյա Ադամ Կադիրովը հանրության առաջ է հայտնվել լեյտենանտի ուսադիրներովԱՄՆ կոնգրեսականը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը«Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն․ ԵՄ-ն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զորահավաքըՆոր խաբեության սխեմա․ ինչպես են հանցագործները գողանում մեսենջերների հաշիվներըՖոն դեր Լայենը Փարիզում կփորձի համոզել ԵՄ-ից հիասթափված ֆրանսիացիներին դրա առավելությունների հարցում․ PoliticoԽմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասինԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց ՀայաստանիՌուբլին զգալիորեն ամրապնդվել է․ դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 1,8%-ովԽոշոր չափերի ոսկու մաքսանենգություն․ մեղադրվում է Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսըԹրամփը խոստացել է ԱՄՆ-ը վերածել էներգետիկ գերիշխող տերությանԿասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Խոջալուում ականի պայթյունից մեկ հոգի վիրավորվել է ԱԹՍ-ների ներխուժում՝ Զելենսկու ինքնաթիռի թռիչքը հետաձգվել էՊերուի և Էկվադորի սահմանին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄի շարք բենզալցակայաններում այսօր նկատվել է գնաճԳիտնականները ճարպային բջիջներում հայտնաբերել են աչքի եղջերաթաղանթի վերականգնմանը նպաստող հատկությունԶախարովա․ Կիևի «հանցագործություններն» անտեսող երկրներն այլևս չեն կարող արդարանալNYT․ Թրամփի օգնականը պատահաբար բացել է նախագահի ինքնաթիռի փչովի սանդուղքը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԹրամփը Իրանի հետ պատերազմի ավարտը կապել է ԱՄՆ ընտրությունների հետ և նոր հարվածով սպառնացել ԹեհրանինՍամվել Կարապետյանը 3 մլն դրամի հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմՀին Խնձորեսկում պեղումների ժամանակ եկեղեցու խորանի մոտ տապանաքար է հայտնաբերվելՀրաբխագետը նախազգուշացրել է ԱՄՆ-ում Նեպալի սցենարով հնարավոր աղետի մասինԱյս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստըՉափազանց տաք թեյն ու սուրճը կարող են բարձրացնել կերակրափողի քաղցկեղի վտանգըԿիևը ծրագրել էր հարձակում Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրի վրա. ՌԴ ԱԴԾ (տեսանյութ)Ով կշարունակի անհայտ ծագման ֆինանսավորմամբ թունավորել մարդկանց կյանքը, տեղ չի ունենա մեր նյուզֆիդում. ԱվանեսյանԻրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվելՆոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործովԲռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկովԻրանը Հայաստանին առաջարկում է սահմանին համատեղ տնտեսական գոտի ստեղծելԲեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-իԵրևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել էՍեպտեմբերի 11-ից Առնո Բաբաջանյան փողոցում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը
Ամենադիտված