Չվճարման կամ կրիչը չվավերացնելու համար առաջանալու է տուգանք՝ 15 հազար դրամի չափով. փոխնախարար
Հասարակություն
«Ո՞նց եկաք էդ եզրակացության, որ քաղաքացին ամեն դեպքում տուգանքի մատերիալ է: Եվ երկրորդ, տուգանքի չափը որքա՞ն է լինելու»,- ԱԺ-ում դիմելով ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Չվճարման կամ կրիչը չվավերացնելու համար առաջանալու է տուգանք՝ 15 հազար դրամի չափով: Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից, սահմանվում է 15 հազար դրամ տուգանք»,- ասաց պաշտոնյան:
Նշենք, որ ԱԺ–ում քննարկվել է Երևանի հանրային տրանսպորտի փոխադրավարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)