Թրամփը Մասկին առաջարկել է «փակել իր խանութը» և վերադառնալ Հարավային Աֆրիկա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին «վերադառնալ տուն՝ Հարավային Աֆրիկա»՝ գործարարի կողմից պետության ղեկավարի հարկային օրինագծի քննադատության ֆոնին։ Ամերիկացի առաջնորդն այս մասին ասել է Truth Social սոցիալական ցանցում։
«Իլոնը, հավանաբար, պատմության մեջ ավելի շատ սուբսիդիաներ է ստանում, քան որևէ մեկը՝ հսկայական տարբերությամբ, և առանց այդ սուբսիդիաների նա, հավանաբար, ստիպված կլիներ փակել իր բիզնեսը և վերադառնալ տուն՝ Հարավային Աֆրիկա», - նշել է նա։
Միևնույն ժամանակ, հունիսի 29-ին Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը լավ վերաբերմունք ունի Մասկի նկատմամբ՝ չնայած վիճաբանությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)