Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել
ԱՄՆ
Tesla-ի բաժնետոմսերը փլուզվել են՝ իջնելով 300 դոլարից ներքև, Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև սպառնալիքներով լի փոխանակման պատճառով։ NASDAQ-ի տվյալներով՝ նախաբորսային առևտրում արժեթղթերը կորցրել են գրեթե 6 տոկոս՝ ընդամենը մեկ օրում։
Պատճառը դարձել է Մասկի կոշտ քննադատությունը Թրամփի նոր հարկային օրինագծի վերաբերյալ, որը վերջինս անվանում է «մեկ մեծ ու գեղեցիկ օրինագիծ»։ Մասկը հայտարարել է, որ նախագիծը երկիրը տանում է «պետական պարտքի ստրկության»։ Նա նույնիսկ հնչեցրել է նոր քաղաքական կուսակցություն հիմնելու պատրաստակամություն։
Ի պատասխան՝ Թրամփը իր Truth Social հարթակում հեգնել է Մասկին՝ առաջարկելով նրան վերադառնալ Հարավային Աֆրիկա և մեղադրել նրան «սուբսիդիաների ռեկորդակիր լինելու» մեջ։ Մեդիան հայտնում է, որ կոնֆլիկտի հիմնական պատճառը եղել է Մասկի պահանջը՝ պահպանել էլեկտրամոբիլների և կանաչ էներգիայի համար նախատեսված արտոնությունները, որոնք նոր օրինագծով չընդգրկվեցին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)