Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է Եվրոպային Կիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարություն ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում 

Բոլոր վկաները տվեցին Կարախանյանի անունը

Իրավունք

Այսօր՝ հունվարի 19–ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով հերթական դատական նիստը։

Նիստի ընթացքում հարցաքննվել են գործով անցնող չորս վկաները(ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանը եւ 2-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանը: Ինչպես նաև Արսեն Մադոյանը և ՃՈ տնտեսական բաժանմունքի ավագ տեսուչ Եփրեմ Ստեփանյանը), իսկ հինգերորդ վկա Արմեն Կարապետյանը ներկայացրել է դիմում, որով հաստատում էր իր նախորդ ցուցմունքները և հայտնում, որ դատական նիստին չի կարող մասնակցել ՌԴ մեկնելու պատճառով։ Դատավոր Մխիթար Պապոյանը հարկ համարեց նշել, որ համապատասխան փաստաթուղթ ՌԴ մեկնելու վերաբերյալ առկա չէ որևէ փատաթուղթ, այդ պատճառով դատարանը չի կարող միայն այս դիմումի հիման վրա հարգելի համարել վկա Կարապետյանի բացակայությունը։ Սակայն դատարանը դեռ ձեռնպահ է մնում բերման որոշում կայացնելուց, դրան կանդրադառնան հետագայում։  

Գործով անցնող առաջին վկա Արսեն Մադոյանը հարցաքննության ընթացքում նշեց, որ առանձնապես կասկածներ չունի վառելանյութի իրացման հետ կապված. ստացել և օգտագործել է այնքան վառելանյութ, որքան որ ստորագրել է։ Անձնակազմից յուրաքանչյուրը ստացել է իրեն հասանելիք վառելանյութը։ Բեզինը ստացել են համպատասխան բաց կնիքով քարտով, որտեղ նշվել է մեքենայի համարանիշը։ Վկան նշեց, որ  28 տոննա բենզին փաստացի ստացել է  և բաժանել է, բայց ստորագերլ է 30 տոննայի տակ։ Իսկ պակաս քանակը, հետագայում չի վերադարձվել։  Իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրելը վկան պատճառաբանեց նրանով, որ գործով անցնող մյուս մեղադրյալ` ճանապարհային ոստիկանության սպայական 2-րդ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանն է այդպես ասել նրան։

Գործով անցնող հաջորդ վկա Վարդան Նարգիզյանը – հունիս և հուլիս ամիսների իր ստացած 5000 և 4100 լիտր բենզինի փոխարեն ստորագրել է համապատասխանաբար 14 և12 տոննայի փաստաթղթի տակ։ Նարգիզյանը հարցաքննության ընթացքում նշեց, որ այդ փաստաթղթերի տակ ստորագրել, իր տեղակալ Կարապետյանի միջոցով, հանձնարարել է Ստեփան Կարախանյանը։ Այդ ամիսների պակաս ստացածի փոխարեն Կարախանյանը վստահեցրել է, թե հետագայում պակասը կլրացվի: Իսկ Մարգար Օհանյանի անունը այդ խոսակցություններում, ըստ վկայի, չի շոշափվել։

Մյուս վկա Արամ Գալստյան նշեց, որ բենզին ստացել Ստեփան Կարախանյանից երկու փուլով՝ ամսվա սկզբին և ամսվա կեսին։ Ստանալուց անձամբ  կազմել է հաշվետվություն, ստորագրել է այդ հաշվետվության բլանկի մեջ, ամսվա վերջում՝ հաշվետվությունը ներկայացվել է Կարախանայնին։ Ինքը՝ Գալստյանը ստորագրել է 6-12 հազար լիտրի տակ, բայց ստացել է 4100, իսկ զորակոչային ամիսների՝ 5000 լիտր բենզին։ 

Գործով անցնող վերջին վկա, ՃՈ տնտեսական բաժանմունքի ավագ տեսուչ Եփրեմ Ստեփանյանը նշեց, որ իր գործոււնեության ընթացքում  որևէ չարաշահում չի եղել, փաստացի ցույց տված բենզինի նույն քանակը մուտք է գործել Ճանապարհային ոստիկանություն։ 

Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափի յուրացումներ կատարելու։ Ճանապարհային ոստիկանության նախկին պետը ձերբակալվել է 2011թ.–ի օգոստոսի 30–ին։ Հիշեցնենք, որ նրա՝ անազատության մեջ գտնվելու ընթացքում, Մարգար Օհանյանի ընտանիքը կարողացել է վերադարձնել պետությանը հասցված շուրջ 177.281.380 դրամի վնասը, բայց  իրենց մեղավոր չի ճանաչել։ Վերջինիս փաստաբան Մկրտիչ Վասակյանի խոսերով գումարը վերադարձվել է, քանի որ այդ յուրացումները կատարվել են իր պաշտպանյալի ղեկավարման օրոք։

Նիստը, կողմերի համաձայնությամբ, հետաձգվեց հունվարի 27-ին, ժամը 11:00–ին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը
Ամենադիտված