«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները ՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ Պապոյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասին Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի 

Հանցավոր են ճանաչվել` խարդախության, փաստաթղթեր կեղծելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար

Իրավունք

Դատարանն ապացուցված է համարել երկու անձանց կողմից ՍՊ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Դատարանում հիմնավորված ապացույցների համաձայն' Ա. Հակոբյանը եւ Վ. Վարդանյանը 2007թ. մայիսից մինչեւ 2008թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում «Շենգավիթ-Ա» ՍՊ ընկերության հիմնադիրներից մեկի՝ ընկերության բաժնեմասի 50,4 տոկոսի մասնակից եւ տնօրեն Ի. Մանդելի միջոցով հափշտակել են «Շենգավիթ-Ա» ՍՊ ընկերության մյուս հիմնադիր մասնակիցներին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները եւ դրանք օրինականացրել:

Մասնավորապես՝ Ի. Մանդելը բաժնետերերին առաջարկել է «Շենգավիթ-Ա» ՍՊ ընկերությանը պատկանող Երեւանի Բագրատունյաց 14 հասցեում գտնվող դեղատան տարածքի մի մասը՝ 343,25 քմ մակերեսով, «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության վարձակալությանը հանձնել՝ ներկայացնելով, թե բանկին տրվելիք տարածքի վարձակալության ամսական գումարը կազմելու է 700 000 դրամ, ինչին բաժնետերերը համաձայնել են, սակայն իրականում տարածքի համար տրվելիք ամսական վարձը կազմել է 2 450 000 դրամ:

Բացի այդ, Ա. Հակոբյանը Ի. Մանդելի եւ Վ. Վարդանյանի հետ ՍՊ ընկերության բաժնետերերին համոզել են, որ ընկերության տարբեր պարտքերը մարելու, այդ թվում՝ բաժնետեր-աշխատակիցների աշխատավարձերը վճարելու, հարկային պարտավորությունների վճարումներ կատարելու համար է գրավադրել ընկերությանը պատկանող վերոհիշյալ հասցեում գտնվող տարածքը եւ «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունից վարկ վերցնել՝ ներկայացնելով, որ վերցվող վարկի չափն իբր կազմելու է 16 000 000 դրամ՝ 23 ամսում այն մարելու պայմանով:

Ավելին՝ Ա. Հակոբյանը Վ. Վարդանյանի եւ Ի. Մանդելի հետ կազմել է վերջինիս ստորագրությամբ եւ ընկերության բաժնետեր Ա. Նազարյանի կեղծված ստորագրությամբ ընկերության մասնակիցների ժողովի արձանագրություն՝ իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթուղթ, համաձայն որի՝ ընկերության մասնակիցները, իբր ընդհանուր ժողով անցկացնելով, որոշել են սեփականության իրավունքով իրենց պատկանող վերոհիշյալ հասցեում գտնվող 508,1 քմ տարածքը «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունում գրավադրելով ստանալ 193 407 000 ՀՀ դրամ վարկ՝ 10 տարի մարման ժամկետով, 9 տոկոս տոկոսադրույքով եւ ամսական 2 449 998 դրամ վճարումներ կատարելու պայմանով:

Ի. Մանդելը «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության հետ 26.07.2007թ. կնքել է բանկային ծառայության եւ անշարժ գույքի գրավի մասին պայմանագրեր եւ դրանց հիման վրա 193 407 000 ՀՀ դրամ գումարը 2007թ. հուլիսի 30-ին փոխանցվել է «Շենգավիթ-Ա» ՍՊ ընկերության ընթացիկ հաշվին:

Այնուհետեւ հանցագործությունը քողարկելու նպատակով «Շենգավիթ-Ա» եւ «Եվրոֆինանս» ՍՊ ընկերությունների միջեւ կազմված փոխառությամբ գումարներ տրամադրելու մասին անհիմն պայմանագրով ստացված վարկի գումարներից 176 000 000 ՀՀ դրամը փոխանցել են Վ. Վարդանյանի տնօրինած «Եվրոֆինանս» ՍՊ ընկերության հաշվեհամարին, իսկ մնացած' 16 020 700 ՀՀ դրամը՝ «Շենգավիթ-Ա» ՍՊ ընկերության՝ «Արարատ բանկ» ԲԲ ընկերությունում գործող հաշվեհամարին:

Նպատակ ունենալով թաքցնել հափշտակված գումարների իրական ծագումը եւ պատկանելությունը՝ Ա. Հակոբյանը համաձայնության է եկել Վ. Վարդանյանի հետ «Եվրոֆինանս» ՍՊ ընկերության հաշվեհամարում առկա գումարները կոնվերտացնելու եւ այլ հաշվեհամարներին փոխանցելու հարցում եւ նշված գումարները փոխառության անվան տակ փոխանցելով տարբեր մարդկանց հաշվեհամարներին՝ կանխիկացրել են:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված եւ պատշաճ դատական ընթացակարգով հետազոտված ապացույցների հիման վրա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով Ա. Հակոբյանը եւ Ի. Մանդելը մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել տարբեր ժամկետներով ազատազրկման:

Ա. Հակոբյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր կեղծելը) եւ նրա նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 11 տարի ժամկետով:

Ի. Մանդելը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր կեղծելը) եւ դատապարտվել ազատազրկման 3 տարի 9 ամիս ժամկետով: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Ի. Մանդելի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով:

Դատարանը մասնավորապես հաշվի է առել Ի. Մանդելի տարիքը (70 տարեկան), այն, որ նա վատառողջ է՝ 3-րդ խմբի հաշմանդամ է, տառապում է ՍԻՀ, աթերոսկլերոգիկ և հետինֆարկտային կարցիուսկլերոզ, լարվածության աթենոկարցիա, ՖԿ 2-րդ-3-րդ աստիճանի միտրալ փականի անբավարարություն (հերոհմատիկ բնույթի) շողացող առիթմիա, խրոնիկական երկկողմանի պիէլոնեֆրիտ, երիկամների բազմաթիվ կիստաներ երկու կողմից, արտերիալ հիպերտենզիա 3-րդ աստիճանի՝ հաճախակի հիպերտոնիկ կրիզներով, ՇԱ 2-րդ աստիճանի աթերոսկլերոտիկ, հիպերտոնիկ հետինսուլտային Էնցեֆալսպատիա 2-րդ աստիճանի, աջակողմյան պիրամիդային անբավարարությամբ, շագանակագեղձի ադենոմա, ողնաշարի կրծքային հատվածի դեֆորմացնող օստեոխոնդրոզ հիվանդություններով:

Իսկ Վ. Վարդանյանը դեռեւս նախաքննության փուլից' 2008թ. հունիսի 2-ից, գտնվում է հետախուզման մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Ամենադիտված