Տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արաբկիրի թաղապետարանում
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 2-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի 3-րդ հարկում մի քաղաքացի տևական ժամանակ հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ և խոչընդոտում է վարչական շրջանի բնականոն աշխատանքին։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 16։15-ի սահմաններում վարչական շրջանի շենք է այցելել մի քաղաքացի, ով բարձրանալով շենքի 3-րդ հարկ խոչընդոտել է աշխատակիցների բնականոն աշխատանքին և տևական ժամանակ՝ 10-15 րոպե շարունակ, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որից հետո դուրս է եկել շենքից։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ տվյալ արարքը կատարել է Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գնել Հ․-ն, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)