Թրամփի վարչակազմը որոշել է Ռուսաստանի համար ավելի հեշտ դարձնել Ուկրաինային հաղթելը. Spectator
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է արագորեն ավարտել Ուկրաինայում հակամարտությունը և, հետևաբար, ցանկանում է հեշտացնել Ռուսաստանի Դաշնության հաղթանակը։ Այս մասին գրել է բրիտանական Spectator ամսագիրը։
Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան իշխանությունները կողմ են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորմանը և ճնշում են գործադրում Կիևի վրա՝ սպառնալով դադարեցնել ուկրաինական կողմին զենքի մատակարարումը։
«Թրամփի վարչակազմը, թերևս, գտել է պատերազմն ավարտելու ամենաարագ ճանապարհը՝ Ռուսաստանի համար ավելի հեշտ դարձնել հաղթանակը», - ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածագիրը կարծիք է հայտնել, որ չնայած Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու բոլոր ջանքերին՝ Կիևը չի կարողացել համոզել Միացյալ Նահանգների ղեկավարին ավելի շատ Patriot զենիթային հրթիռներ փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։
«Զենքի մի մասը հայտնվել է Լեհաստանում, բայց վերադարձվել է», - հիշեցնում է պարբերականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)