ԱՄՆ-ն կարող է նոր Patriot համակարգեր ուղարկել Ուկրաինա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ամերիկան կշարունակի Ուկրաինային ՀՕՊ համակարգեր մատակարարել։ Նա այս մասին ասել է իր ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն Patriot ՀՕՊ համակարգեր կուղարկի Ուկրաինա, Թրամփը պատասխանել է. «Հնարավոր է։ Քննարկում ենք»։
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Գերմանիան «ինտենսիվորեն» աշխատում է ԱՄՆ-ից Patriot ՀՕՊ համակարգեր գնելու հարցի շուրջ՝ Ուկրաինայի շահերից ելնելով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)