Փաշինյանն ԱԱԾ-ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր. Վանեցյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ–ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։
«Իշխանությունն ունի «զրո» վարկանիշ։ Իշխանությունը պահելու միակ հենքը իրավապահ համակարգն է։ Որ վայրկյանին իրավապահ համակարգը իշխանության տակից հանես, 5 րոպե հետո այս իշխանությունն այլևս չի լինի»,– կարծիք հայտնեց Վանեցյանը։
ԱԱԾ նախկին ղեկավարի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանի վախերով է պայմանավորված նաև ԱԱԾ տնօրենների հաճախակի փոփոխությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին