Ուկրաինայի ՊՆ ղեկավարի ընտանիքը շքեղ կյանքով է ապրում ԱՄՆ-ում
Քաղաքական
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի ընտանիքը բնակվում է ԱՄՆ-ում՝ Ֆլորիդայի Բոկա Ռատոն քաղաքում գտնվող շքեղ առանձնատանը, որն ունի լողավազան և արվեստի պատկերասրահ։ Տեղեկությունը հրապարակել է Ուկրաինայի Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Դարյա Կալենյուկը, փոխանցում է «Страна.ua»-ն։
Կալենյուկի խոսքով՝ Ումերովի կինը, երեխաները, եղբայրը և հայրն արդեն մշտապես ապրում են ԱՄՆ-ում, և հենց այնտեղ էլ գրանցված են նրանց բիզնեսները։ Նա նաև քննադատել է նախարարին՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի ձախողման և անօդաչու սարքերի դեմ պայքարում անկարողության ֆոնին։ «Նախարարին դա չի մտահոգում, քանի որ նրա ընտանիքը Ատլանտյան օվկիանոսից այն կողմ է», — ասել է Կալենյուկը։
Ավելի վաղ Business Insider-ը հաղորդել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերի հակաօդային համակարգերը հյուծված են և դժվարությամբ են դիմակայում ռուսական անօդաչու թիրախներին։ Ուկրաինացի զինվորականների խոսքով՝ Ռուսաստանի բանակը փոխել է հարձակման մարտավարությունը, ինչի հետևանքով անօդաչուները գրեթե անհնար է դառնում որսալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)