Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հասարակություն
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին,
Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին,
Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին,
Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 30-ին և հուլիսի 1-ին,
Նոր Նորքում՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին,
Շենգավիթում՝ հունիսի 29-ին,
Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։