Ցուկերբերգը նշել է ԱՄՆ անկախության օրը արծվի կերպարով
ԱՄՆ
Մարկ Ցուկերբերգը Ամերիկայի Անկախության օրը՝ հուլիսի 4-ին, հայտնվել է արծվի կոստյումով և սերֆինգ է արել, ինչի տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ Նա կիսվել է տեսանյութով, որին կից գրել է՝ «Սա ամենաանհեթեթ բանն է, որ արել եմ՞»։
Ցուկերբերգը նաև օգտագործել է «America, Fuck Yeah» երգը՝ հայտնի «South Park» մուլտֆիլմի հեղինակ Տրեյ Փարքերի ստեղծագործությունը՝ հավելելով ցուցադրության էֆեկտը։
Ավելի վաղ նա հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ երբ նրան խնդրել էին լքել Սպիտակ տան Օվալային գրասենյակը՝ պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Միջադեպը, ըստ NBC News-ի, տեղի էր ունեցել նոր F-47 կործանիչի քննարկման ընթացքում։