Մեքսիկայում քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ
Այլ
Մեքսիկայի Սան Պեդրո Ուամելուլա քաղաքի քաղաքապետ Դանիել Գուտիերեսը խորհրդանշական ամուսնության մեջ է մտել փոքրիկ կոկորդիլոսի հետ։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Գուտիերեսն ամուսնացել է սողունի հետ, որին տեղացիները անվանում են «փոքրիկ արքայադուստր»։ Արարողությունից առաջ սպիտակ հարսանեկան զգեստով կենդանու հետ շրջել են փողոցներով, տարել բնակիչների տներ։
Նշվում է, որ տեղական ավանդույթների համաձայն՝ կոկորդիլոսը համարվում է Մայր Երկիրը մարմնավորող աստվածություն։ Համապատասխանաբար, «ցեղի առաջնորդի» հետ ամուսնությունը խորհրդանշում է աստվածների աշխարհի և մարդկանց աշխարհի միությունը։ Տեղի բնակիչները մինչ օրս հավատում են, որ 230–ամյա ծեսը բերում է բարգավաճում, լավ բերք և առատ որս։