ՌԴ–ն պատվիրակություն է ուղարկում Ադրբեջան․ աղբյուր

Աղբյուրը հայտնել է, որ այժմ Մոսկվայում պատվիրակություն է նախապատրաստվում, որը գալիք շաբաթ ոչ պաշտոնապես կմեկնի Բաքու՝ երկու երկրների միջև լարվածությունը ոչ պաշտոնական մակարդակով կարգավորելու փորձ կատարելու նպատակով։ Այս մասին գրում է «ВЧК-ОГПУ» տելեգրամյան ալիքը։
«Անձամբ Պուտինի կողմից ուղերձ կփոխանցվի, և հնարավոր է՝ կալանավորվածների «փոխանակման» առաջարկ արվի»։
Աղբյուրը չի բացառում, որ ոչ պաշտոնական պատվիրակությունը կարող է գլխավորել Պուտինի նախկին անձնական համհարզը, այժմ՝ ԱԻ նախարար Ալեքսանդր Կուրենկովը, որը լավ անձնական հարաբերություններ ունի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։