Մ-20 ԵԱ. Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ նվաճեց բրոնզե մեդալ
Սպորտ
Ռազմիկ Եփրեմյանը բրոնզե մեդալ նվաճեց Իտալիայում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում։
86 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին։
Ավելի վաղ ոսկե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը։