Թրամփը հայտարարել է՝ Գազայում «հնարավորինս շուտ» հրադադարի մասին համաձայնագիր կկնքվի
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շուտով հասնելու հնարավորության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նյու Ջերսիից մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է, որ մեծ հավանականություն կա մեկ շաբաթվա ընթացքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնագիր կնքելու։
Հուլիսի 6-ին բրիտանական Financial Times թերթը հայտնել է, որ Գազայում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման վերաբերյալ բանակցությունները կսկսվեն հրադադարի առաջին օրը, եթե այն ձեռք բերվի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)