Մասկը խելագարվել է․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ափսոսանք է հայտնել ձեռնարկատեր Իլոն Մասկի վարքագծի փոփոխությունների կապակցությամբ: Truth Social-ում գրառման մեջ նա մեկնաբանել է Մասկի նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու նկրտումները։
«Ցավալի է տեսնել, թե ինչպես է Իլոն Մասկը բառացիորեն խելագարվում հինգ շաբաթների ընթացքում: Նա ցանկանում է ստեղծել երրորդ քաղաքական կուսակցություն՝ չնայած Միացյալ Նահանգներում նման փորձերը սովորաբար ձախողվում են: Համակարգը կարծեմ թույլ չի տալիս դա», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ նոր քաղաքական շարժումները «ստեղծում են անհամաձայնություններ և քաոս»:
Թրամփը և Մասկը բարեկամական հարաբերությունների մեջ էին քաղաքական գործչի նախագահական քարոզարշավի ժամանակ, բայց բաժանվել են մայիսի վերջին ձեռնարկատիրոջ՝ պետական ծառայությունից հեռանալուց հետո: Դրա պատճառը, ի թիվս այլ բաների, քաղաքացիների համար հարկային արտոնություններ տրամադրող «մեծ և հրաշալի» օրինագիծն է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)