Մասկը խնդրել է իր մտերիմ դեմոկրատ ընկերոջը ՆԱՍԱ-ի ղեկավար նշանակել․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social էջում գրել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը խնդրել է իր ընկերոջը նշանակել ԱՄՆ Ազգային աերոնավտիկայի և տիեզերական գործակալության (NASA) տնօրեն։
Թրամփը հայտարարել է՝ այդ մարդը «շատ լավն է», բայց «կապույտ արյունով դեմոկրատ» է և երբեք նվիրատվություն չի կատարել Հանրապետական կուսակցությանը։ Նա հավելել է՝ Մասկը նույնպես այդպիսին է։
«Ես նաև անտեղի եմ համարել, որ Իլոնի շատ մտերիմ ընկերը, ով աշխատում է տիեզերական արդյունաբերության մեջ, ղեկավարի NASA-ն այն ժամանակ, երբ NASA-ն այդքան կարևոր դեր է խաղում Իլոնի կորպորատիվ կյանքում», - ասել է պետության ղեկավարը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ