Եվրախորհրդարանը կքննարկի Եվրահանձնաժողովի ղեկավարին անվստահության քվե հայտնելու հարցը
Աշխարհ
Հուլիսի 7-ին Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը անձամբ կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկմանը, որտեղ կքննարկվի նրա նկատմամբ անվստահության քվեարկության հարցը՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում պատվաստանյութերի ձեռքբերման գործում լուրջ խախտումների պատճառով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՀ ղեկավարի դեմ մեղադրանքների քննարկումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա տեղական ժամանակով՝ ժամը 18:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 20:00-ին): Սակայն քննարկման վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա միայն հինգշաբթի՝ տեղական ժամանակով՝ ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով՝ 14:00-ին):


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին