Աջարիայի նախկին վարչապետը հոսպիտալացվել է Վրաստանում
Աջարիայի կառավարության նախկին ղեկավար Թորնիկե Ռիժվաձեն հոսպիտալացվել է, հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, փոխանցում է Euromedia24–ը։
«Թորնիկե Ռիժվաձեն հուլիսի 7-ին հոսպիտալացվել է Սագարեջոյի «Գեոհոսպիտալ» կլինիկայում: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է ինքնասպանության դրդում:
Այս փաստի առթիվ իրականացվում են ինտենսիվ քննչական գործողություններ: Ռիժվաձեին ցուցաբերվել է շտապ բժշկական օգնություն», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ռիժվաձեի առողջական վիճակը կայուն և ծանր է։
«Բացի այդ, մեկ անձ կալանավորվել է որպես մեղադրյալ Վրաստանի քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն», - ասվում է հայտարարության մեջ։
36-ամյա Թորնիկե Ռիժվաձեն ապրիլի 4-ին հրաժարական տվեց Աջարիայի կառավարության ղեկավարի պաշտոնից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ