Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը մասնակցել է Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին
Հասարակություն
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր Ֆրանսիզ Սպիզները և այլ հյուրեր։
Ֆորումին որպես բանախոսներ հանդես են եկել փաստաբան Ֆրանսուա Դևեջյանը, քաղաքագետ Կայծ Մինասյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Հայաստան-Ֆրանսիա ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեն։
Ֆորումը կազմակերպել էր G2iA (Groupement Interprofessionnel International Arménien) ասոցիացիայի կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)