Թրամփը 25% մաքսատուրք է սահմանել Ղազախստանից և ևս մի քանի երկրից ներմուծվող ապրանքների վրա
ԱՄՆ
Ղազախստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան օգոստոսի 1-ից 25% մաքսատուրք կվճարեն ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ Նա սպառնացել է ի պատասխան՝ բարձրացնել մաքսատուրքը։ Այս երկրներից բացի՝ մաքսատուրքերը կվերաբերեն նաև Մալայզիային (25%), Լաոսին (40%), Մյանմարին (40%) և Հարավային Աֆրիկային (30%)։
«Մենք պետք է վերջ դնենք այս երկրներից եկող սակագնային և ոչ սակագնային արգելքների հետևանքով առաջացած առևտրային դեֆիցիտին։ Ահա թե ինչու ենք մենք 25% սակագին ենք սահմանում բոլոր ներմուծվող ապրանքների վրա», - ասել է Թրամփը երկու երկրների ղեկավարներին ուղղված նամակներում։
Նա նշել է, որ սակագինը չի տարածվի Միացյալ Նահանգներում արտադրանք ունեցող ընկերությունների ապրանքների վրա։ «Եթե Տոկիոն կամ Սեուլը ձեռնարկեն պատասխան միջոցներ, Վաշինգտոնը կարող է հետագայում բարձրացնել սակագները»,-եզրափակել է Թրամփը։
Անցյալ շաբաթվա վերջին լրատվամիջոցները հայտնել են, որ ամերիկացի առաջնորդը մտադիր է վերսկսել առևտրային սակագները տասնյակ երկրների համար՝ նոր պայմաններով։ Մաքսատուրքերի մորատորիումը լրանում է հուլիսի 9-ին։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանը սպառնացել է ամերիկյան ապրանքների վրա սակագներ սահմանել՝ ի պատասխան ավտոմեքենաների արտահանման արժեքի հնարավոր բարձրացման։ Հարավային Կորեան փորձել է երկարաձգել ժամկետը՝ սակագներ սահմանելուց առաջ, մինչդեռ Ճապոնիան նշել է, որ պատրաստ է ցանկացած որոշման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)