Թրամփը Ուկրաինայի հարցում գործողությունների երկու տարբերակ ունի․ WSJ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահն ունի տարբերակներ, թե ինչպես գործել Ուկրաինայի հակամարտության հարցում: Ի թիվս այլ բաների՝ նա կարող է աջակցել հակառուսական պատժամիջոցներին և վերականգնել Կիևին զենքի մատակարարումը: Այս մասին հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։
«Թրամփն ունի պատրաստի տարբերակներ: Մեկը Ուկրաինային արդեն խոստացված զենքի մատակարարումը վերականգնելն է և Կոնգրեսի հետ աշխատանքը սկսելը՝ ավելի շատ ուղարկելու համար: Մյուսը՝ հայտարարել Լինդսի Գրեհեմի օրինագծին իր աջակցության մասին, որը պատժամիջոցներ կսահմանի այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ և չեն օգնում Ուկրաինային: Այն ունի 84 համահեղինակ, և Սենատը կարող է ուղերձ հղել՝ այս շաբաթ քվեարկելով», - ասվում է հրատարակության մեջ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել