ԱՄՆ-ում հայտնել են՝ երբ կարող են վերսկսվել զենքի մատակարարումը Ուկրաինային
ԱՄՆ
ԱՄՆ-ն հուլիսի առաջին կեսին Հռոմում և Կիևում երկրների ներկայացուցիչների մի շարք հանդիպումներից հետո կարող է վերսկսել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Այս մասին հայտնել է ամերիկյան Politico թերթը։
«Ամերիկյան ռազմական օգնությունը Ուկրաինային կարող է վերսկսվել Իտալիայում և Ուկրաինայում մի շարք բարձր մակարդակի հանդիպումներից հետո», - ասվում է թերթի հաղորդագրության մեջ։
Թերթը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը կհանդիպի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ Ուկրաինայի վերակառուցման միջազգային համաժողովում (հուլիսի 10-11-խմբ․)։ Այնուհետև հանդիպումները տեղի կունենան Կիևում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ