ՔՊ–ական պատգամավորների օգնականներն անվայելուչ պահվածք էին դրսևորում․ Արծվիկ Մինասյան
Քաղաքական
«ՔՊ–ական պատգամավորների օգնականներն անվայելուչ պահվածք էին դրսևորում և իրենց անդաստիարակի պես պահում, իսկ Արթուր Սուքոյանը (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը) շենքում չէ»,- անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Սա հերթական շոուներից մեկն էր՝ ցույց տալու, թե վա՜յ–վա՜յ տեսեք՝ պղծում են ամբիոնը և փորձում են դրանում մեղադրել ընդդիմության պատգամավորներին և օգնականներին»,– ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ բացահայտ, դասական, հերթական հակաիրավական վարքագիծ է և նպատակը մեկն է՝ թիրախավորել հնարավոր բոլոր օջախները, իսկ ահաբեկչության ամենախոշոր դատապարտողն ընդդիմությունն է:
Մինասյանը նշեց, որ ՊՊԾ գնդի «այլանդակ վարքագիծը ակնառու էր»։
«Նրանք ոչ միայն չէին միջամտում, այլ նաև ընդդիմադիր հատվածին փորձում էին զսպել, որպեսզի մի շարք ՔՊ անբարոյականներ իրենց հայհոյանքները և հարվածները փորձեն տեղալ»,-ասաց նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ