ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Խարկովին և շրջակա շրջաններին
Քաղաքական
Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային և անօդաչու հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին Խարկովում և մարզի մի շարք քաղաքներում։ Տեղեկությունը տարածել է «Իդի ի սմոտրի» Telegram-ալիքը՝ հղում անելով տեղի բնակիչների հաղորդումներին։
Ըստ աղբյուրի՝ պայթյուններ են արձանագրվել Խարկովի Խոլոդնոգորսկի և Սալտովկա շրջաններում, ինչպես նաև Կուպյանսկում, Չուգուևում և ևս հինգ բնակավայրերում։ Հարվածներն իրականացվել են ինչպես հրթիռներով, այնպես էլ անօդաչու թռչող սարքերով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի բանակը հարված է հասցրել Խարկովի տարածքային համալրման կենտրոնին՝ ոչնչացնելով մոտ 35 ուկրաինացի զինծառայող։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)