Բրյուսելում հանրահավաք է անցկացվել Եվրահանձնաժողովի նախագահի հրաժարականի պահանջով
Աշխարհ
Բրյուսելում Եվրախորհրդարանի դիմաց տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկության և ամբողջ անձնակազմի հրաժարականի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հանրահավաքին մասնակցել են եվրոպական հասարակական շարժումների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք պահանջում են հետաքննություն անցկացնել Եվրամիության բարձրագույն ինստիտուտներում կոռուպցիայի վերաբերյալ, հիմնականում՝ համավարակի ժամանակ օգտագործված և կլինիկական փորձարկումներ չանցած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման շուրջ։
Հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ Իվան Պոզնանսկին, հիշեցրել է, որ ֆոն դեր Լեյենը Pfizer դեղագործական ընկերության հետ կնքել է 35 միլիարդ եվրոյի COVID-19 պատվաստանյութերի մատակարարման պայմանագրեր՝ շրջանցելով բոլոր գործող ընթացակարգերը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին