Կրեմլը կրկին քննադատում է ԱՄՆ սահմանած հակառուսական պատժամիջոցները
Քաղաքական
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է իրականացնել այն սահմանափակումները, որոնք Կրեմլը համարում է անօրինական։ Ըստ նրա՝ այս պատժամիջոցները վնասում են ինչպես ռուս, այնպես էլ ամերիկացի գործարարներին։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը տարիների ընթացքում հարմարվել է Արևմուտքի կողմից սահմանված տարբեր ռեստրիկցիաներին և այժմ գործադրում է բոլոր հնարավոր միջոցները՝ դրանց ազդեցությունը նվազեցնելու համար։
Ավելի վաղ նա նշել էր, որ «ոչ բարեկամական երկրների» ցուցակը կարող է վերանայվել՝ կախված արտաքին քաղաքական զարգացումներից։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան