Թրամփը խոստացել է ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակելու և դրանք ավելացնելու իր մտադրության մասին։ Նա այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Associated Press-ը։
Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է «ավելի շատ զենք» ուղարկել՝ ընդգծելով, որ դա, առաջին հերթին, վերաբերում է պաշտպանական զենքին։
Հուլիսի 4-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։
Ավելի վաղ Թրամփը վեցերորդ անգամ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)