ՔՊ–ում արձագանքել են ՀՀ–ում ռազմական ներկայությունը մեծացնելու ՌԴ–ի ծրագրերի մասին լուրերին
Քաղաքական
ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Բաբայանն անդրադարձել է լուրերին, որ ՌԴ–ն ուժեղացնում է Գյումրու 102–րդ ռազմաբազայի կոնտինգենտը՝ ՌԴ–Ադրբեջան հակասությունների սրացման ֆոնին։
«Իրականում, եթե կան քաղաքացիներ, որ լսել են ու անհանգստացել, ուզում եմ հանգստացնել․ բացարձակապես նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Որևէ ռազմական տեղաշարժ չկա»,– ասաց նա։
Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել էր, թե իբր ՌԴ-ն ծրագրում է ավելացնել զինվորականների ներկայությունը՝ Գյումրիի ռազմաբազայի համալրման միջոցով։
Ըստ տվյալների՝ հրապարակել է Ռուսաստանի ԶՈւ-ի Հարավային ռազմական օկրուգի շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-մայոր Զեմսկովի հեռագիրը:
«Ըստ հրամանի՝ Հայաստանի Գյումրի քաղաքում, այսպես կոչված, ռուսական ռազմակայանի համալրման ճանապարհով ռուսական զորքերը ավելացնում են իրենց ներկայությունը տեղում», - հավելել է աղբյուրը: Հեռագրում նշված է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի 8-րդ, 18-րդ, 49-րդ և 58-րդ ստորաբաժանումների «համալրման» միջոցառումների ցանկը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ