Խուզարկվող 51 ընկերություններից ոչ բոլորն են «Տաշիր» ընկերությունների խմբի անդամ․ Կարապետյան
Քաղաքական
Խուզարկվող 51 ընկերություններից ոչ բոլորն են «Տաշիր» ընկերությունների խմբի անդամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
«Քանի որ այս պահին մենք մասնակցում ենք քննչական պրոցեսին, չունենք ինֆորմացիա, թե կոնկրետ որ ընկերություններն են, բայց նախնական պատկերացում ունենք` որոնք կարող են լինել։ Բայց վստահ չեմ, որ ՔԿ-ի հիշատակած բոլոր 51 ընկերությունները «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ են։ Կարծում եմ` նշանակալի մասը այլ ընկերություններ են։ Բայց իրենք փոձում են ինչ-որ ձևով ճնշման ենթարկել բոլոր այն ընկերությունների աշխատակազմերին, որոնց համարում են խմբի անդամ։ Ես ունեմ ինֆորմացիա, որ կան ընկերություններ, որոնց փորձում են ենթարկել քաղաքական ճնշումների, բայց այդ ընկերությունները մեզ հետ կապ չունեն»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)