Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե
Իշխանական աղբյուրները հայտնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Տեղեկությունը Euromedia 24․com-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Փորձեցինք մանրամասներ ճշտել ՀՀ ԱԺ ԲՀԿ–ական նախկին պատգամավոր Արման Աբովյանից, վերջինս հայտնեց, որ տեղեկություններ չունի, չի կարող ոչինչ ասել։
Նշվում է, որ ԲՀԿ առաջնորդի անունը եղել է Բագրատ Սրբազանի, իբր, պլանավորած «հեղափոխության պլանի» մեջ։
Հիշեցնենք, որ 2019 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը փոխգործակցության և համագործակցության արձանագրություն են ստորագրել:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին