Թրամփը հայտարարում է 14 տրիլիոնի ներդրումների մասին
ԱՄՆ
Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է «Trump Effect» նախագիծը, ըստ որի՝ նախագահը նպաստել է $14 տրիլիոնի ներդրմանը ԱՄՆ-ում։ Սակայն Reuters-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ ներդրումների կեսից ավելին՝ մոտ $1.3 տրիլիոն, հաստատվել էր դեռ Ջո Բայդենի կառավարման տարիներին կամ վերաբերում է սովորական կորպորատիվ ծախսերին։
Բազմաթիվ խոշոր ընկերություններ, ներառյալ LEGO-ն, Hyundai-ն ու Chobani-ն, արդեն ունեն համաձայնագրեր ու խթանային ծրագրեր, որոնք ստորագրվել են մինչև Թրամփի նախագահության սկիզբը։ Որոշ նախագծեր նույնիսկ ֆինանսավորվել են Բայդենի ընդունած օրենսդրությամբ, ինչպիսին է «CHIPS and Science Act»-ը։ Այնուամենայնիվ, Թրամփի մամուլի խոսնակը պնդում է, որ նախագիծը խթանել է վերջնական ներդրումային որոշումների կայացումը։
Թեև Թրամփը փորձում է կապել իրեն բիզնես վերածննդի հետ, տնտեսագետները զգուշացնում են, որ նրա մաքսային քաղաքականությունն ավելի շատ անորոշություն է ստեղծում շուկայում, քան ներդրումային վստահություն։ Տնտեսագետ Մարկ Զանդին ընդգծում է՝ տնտեսական հիմնապայմանները ներդրումների աճի տեսանկյունից նույնիսկ թուլացել են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)