Մի կին սպառնում էր ցած նետվել Նոր Հաճնի կամրջից. Ոստիկանության աշխատակցին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը
Հասարակություն
Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի կին Նոր Հաճնի կամրջից սպառնում է իրեն ցած նետել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Տեղում քննչական բաժնի պետի տեղակալ Տ. Բաղյանը մոտ 40 րոպե բանակցություններ է վարել այդ կնոջ հետ, որպեսզի նա հրաժարվի դիմել այդ ծայրահեղ միջոցին։ Ի վերջո նրան հաջողվել համոզել, որից հետո կնոջը ավտոմեքենայով տեղափոխել են անվտանգ վայր:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Թե ինչն է եղել կնոջ կողմից նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը, պարզվում է:
Կայքի տեղեկություններով՝ այդ կինը Կոտայքի մարզի բնակիչ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)