«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»–ը և «Խաղաղության խաչմերուկ»–ը համադրելի են. ՆԳՆ նախարարը ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Հասարակություն
Հուլիսի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց շարունակական զարգացման և խորացման միտումը։
ԱրփինեՍարգսյանը նշելէ, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության և Չինաստանի հասարակական անվտանգության նախարարության միջև համագործակցությունը ձեռք է բերում նոր որակ և ունի ընդլայնման ներուժ։
ՆախարարՍարգսյանն անդրադառնալով տարածաշրջանային և գլոբալ կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին՝ ընդգծել է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները վստահորեն համադրելի են՝ խթանելու փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցությունը:
ԴեսպանԼի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՆԳ նախարարության գործունեությունը՝ հատկապես ներքին կայունության ապահովման և միգրացիոն քաղաքականության ոլորտում։
Հանդիպման ընթացքում կողմերըքննարկելեն համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները հանցավորության դեմ պայքարի, ճանապարհային անվտանգության, աղետների ռիսկի կառավարման և միգրացիոն քաղաքականության ոլորտներում։
Կողմերըվերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու ժողովուրդների անվտանգության և բարօրության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)