Սամվել Կարապետյանի աջակիցներից 10 անձ է բերման ենթարկվել
Հասարակություն
Առավոտվանից համատարած խուզարկություններ են սկսվել, ինչպես ՀԷՑ–ի աշխատակիցների, այնպես էլ տարբեր քաղաքացիների բնակարաններում, որոնք, ըստ վարույթ իրականացնող մարմնի, մասնակցել են հուլիսի 4-ին տեղի ունեցած հավաքին։ Ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Խուզարկություններից հետո անձինք անմիջապես բերման են ենթարկվել քննչական բաժին։ Ժամը 9:20-ից փաստաբանները գտնվում են քաղաքի վարչության շենքի մոտ, թույլ չեն տալիս մասնակցեն իրենց վստահորդների մասնակցությամբ իրականացվող վարույթային գործողություններին։ Գիտենք, որ ձերբակալված են, որևէ այլ տեղեկություն չեն հայտնում»,- նշել է Մարտիրոսյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)