Ռուսաստանը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները սննդի մատակարարման խափանման վերաբերյալ
Քաղաքական
Ռուսաստանում արձագանքել են Ադրբեջանի մեղադրանքներին, ըստ որոնց Մոսկվան քաղաքական հիմքով սահմանափակում է այդ երկրից մրգերի և բանջարեղենի մուտքը։ Պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին հայտարարեց, որ սննդամթերքի վերահսկողությունն իրականացվում է բացառապես սանիտարական նորմերով՝ առանց քաղաքական ենթատեքստի։
Նրա խոսքով, անկախ երկու երկրների հարաբերություններից, եթե ներմուծվող ապրանքները խախտում են ՍանՊին նորմերը և վտանգ են ներկայացնում բնակչության համար, ապա մատակարարումները դադարեցվում են։ Նա հիշեցրեց, որ նման խնդիրներ եղել են նաև Բելառուսի հետ, սակայն այնուհետև հարցերը լուծվել են։
Վոդոլացկին կոչ արեց ադրբեջանական կողմին «քաղաքական ենթատեքստեր չփնտրել» և «ավելի քիչ քիմիկատներ օգտագործել» մթերքի մշակման ժամանակ։ Իսկ մինչ այդ, Ադրբեջանի մատակարարների ասոցիացիայի ղեկավարն ասել էր, թե Ռուսաստանն օգտագործում է սանիտարական պատրվակ՝ քաղաքական ճնշում գործադրելու համար, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)