Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է
08/07/2025 18:08Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ռուբինյանց և Դրո փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Արա Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Մ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ