Երկու եղբայր օդանավակայանում ծեծի են ենթարկել ոստիկաններին
Հասարակություն
Բրիտանական Մանչեսթերի օդանավակայանում երկու եղբայր բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել դեռևս 2024 թվականի հուլիսի 23-ին, սակայն տեսանյութը հրապարակվել է միայն հիմա՝ որպես ապացույց դատավարության ընթացքում։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։
Ինցիդենտը սկսվել է այն բանից հետո, երբ 20-ամյա Մոհամմեդ Ֆահիր Ամազը Starbucks սրճարանում հարվածել է մեկ այլ ուղևորի։ Նրան ձերբակալելու պահին եղբայրը՝ 26-ամյա Մուհամմադ Ամադը, նույնպես միացել է դիմադրությանը՝ հասցնելով ոստիկաններին վեց հարված։ Մոհամմեդը, իր հերթին, հասցրել է 10 հարված և փորձել էր դուրս հանել ծառայողի զենքը։ Դեպքի հետևանքով ոստիկաններից մեկի քիթը կոտրվել է։
Բախման ժամանակ դեպքի վայրում եղել է նաև եղբայրների մայրը։ Երկու եղբայրներն էլ հերքում են իրենց դեմ ներկայացված մեղադրանքները։ Դատավարությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)