Բժիշկը բացատրել է՝ ինչու է որոշ մարդկանց մոտ սուրճը ոչ թե աշխուժացնում, այլ քնեցնում
Հասարակություն
Նարկոլոգ Դանիիլ Պետրովը հայտնել է, որ որոշ մարդկանց մոտ սուրճը կարող է չունենալ աշխուժացնող ազդեցություն, քանի որ օրգանիզմը ժամանակի ընթացքում հարմարվում է կոֆեինին։ Նրա խոսքով՝ ինչպես ցանկացած խթանիչ նյութ, կոֆեինը սկզբնական փուլում է տալիս իր ազդեցությունը, իսկ հետագայում մարմինը սկսում է «դիմադրել»։
Բժիշկը բացատրել է, որ կոֆեինը ժամանակավորապես արգելափակում է ադենոզինային ռեցեպտորները՝ պատասխանատու հոգնածության զգացողության համար։ Սակայն երկարատև օգտագործման դեպքում ուղեղը սկսում է արտադրել նոր ռեցեպտորներ, որոնց վրա կոֆեինը այլևս չի ազդում։ Այսպիսով, մարդը սկսում է զգալ հոգնածություն՝ նույնիսկ մեծ քանակությամբ սուրճ օգտագործելու դեպքում։
Պետրովը նաև ընդգծել է, որ այս պատճառով էլ չի խորհուրդ տրվում հաճախակի և չափից շատ օգտագործել սուրճ գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)