ՆԱՏՕ-ն շրջանցել է բյուրոկրատիան և փորձարկել է դրոններ՝ ռուսական նավերին հետևելու համար
Քաղաքական
Ամերիկյան Defense News պարբերականի տեղեկացմամբ՝ ՆԱՏՕ-ն Բալթիկ ծովում փորձարկել է անօդաչու սարքեր՝ շրջանցելով բյուրոկրատական ձգձգումները։ Դրանց նպատակը եղել է ռուսական ռազմական և բեռների նավերի շարժը վերահսկելը։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ում տեղակայված Saildrone ընկերությունն օգտագործել է մի քանի ջրային դրոն՝ ՆԱՏՕ-ի ուժերի օպերատիվ խմբի հնարավորությունները ցուցադրելու զորավարժության շրջանակում։ Դրանց միջոցով հաջողվել է հայտնաբերել և հետևել Ռուսաստանի «ստվերային նավատորմին»՝ Բալթիկ ծովի տարածքում։
Մասնավորապես նշվում են Voyager մոդելի տասնամետրանոց դրոնները, որոնք ունակ են օրական հարյուրավոր նավեր հայտնաբերել և վերլուծել՝ ներառյալ Ռուսաստանից դուրս եկող նավերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)