Հուսով ենք` Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Ռուբիո
Քաղաքական
Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կայացած համատեղ հանդիպման ժամանակ։
«Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող է դա անել։ Հուսով եմ, որ շուտով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության համաձայնագիր»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)