ԱՄՆ Սենատը արձագանքել է Թրամփի՝ Պուտինի հասցեին քննադատությանը
ԱՄՆ
ԱՄՆ Սենատի հանրապետականները ոգևորությամբ են արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին քննադատական դիտողություններին, հաղորդում է Axios-ը։
«Ես շատ ուրախ եմ, որ նախագահ Թրամփը հասկացել է, որ Պուտինը խաբում է իրեն», - ասել է հանրապետական սենատոր Ջոն Քորնինը։
Մեկ այլ հանրապետականի՝ Լինդսի Գրեհեմի խոսքով՝ Թրամփը «ճշգրիտ նկատել է Պուտինի խաղացած խաղերը»։ Նա հավելել է, որ Սենատը շուտով կընդունի իր նախաձեռնած օրինագիծը Ռուսաստանի դեմ «պատժամիջոցների ջախջախման» վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)