Սպիտակ տունը Կիևին մատակարարումների դադարեցման մասին իմացել է լրատվամիջոցներից․ CNN
ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին չի տեղեկացրել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու իր որոշման մասին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նույնպես տեղեկացված չեն եղել. նրանք որոշման մասին իմացել են լրատվամիջոցներից։
CNN-ի աղբյուրները նշում են, որ Հեգսեթն արդեն նմանատիպ որոշում էր կայացրել փետրվարին, սակայն այն արագորեն չեղարկվել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)