ԱՄՆ-ն կարող է ևս մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ փոխանցել Ուկրաինային
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Ուկրաինա ևս մեկ Patriot զենիթահրթիռային համակարգ փոխանցելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը Պենտագոնին հարցրել է Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորության մասին։ Բացի այդ, Վաշինգտոնը նաև ուսումնասիրում է, թե արդյոք այլ արևմտյան երկրներ կկարողանան Ուկրաինա լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել։ Ինչպես նշում է WSJ-ն, Patriot-ի մատակարարումը կարող է լինել Կիևին առաջին խոշոր ռազմական փոխանցումը, որի վերաբերյալ որոշումը կայացրել է Թրամփի վարչակազմը։
Պարբերականը նշում է, որ Ուկրաինան նախկինում ԱՄՆ-ից ստացել է 3, Գերմանիայից՝ ևս 3 և եվրոպական մի քանի երկրներից՝ 1 Patriot համակարգ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)