ԱՄՆ փորձագետները բացասական գնահատական են տվել Ուկրաինայի «Patriot» համակարգերի կորուստներին
ԱՄՆ
Ամերիկյան Military Watch Magazine պարբերականը հայտարարել է, որ Ուկրաինայում կորցված «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերը քիչ հավանական է, որ վերականգնվեն։ Պատճառը ոչ միայն համակարգերի սահմանափակ քանակն է, այլ նաև դրանց բարձր արժեքը՝ շուրջ 2.5 միլիարդ դոլար յուրաքանչյուրի համար։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ ուկրաինական պատերազմը ցույց է տվել՝ նման բարձրարժեք համակարգերն ունեն ցածր դիմադրություն ինտենսիվ հարվածների ժամանակ։ Ըստ աղբյուրի՝ որոշ «Patriot»-ներ ոչնչացվել են ռուսական «Իսկանդեր» հրթիռներով։
Բացի այդ, The Guardian-ը նշում է, որ ԱՄՆ բանակը պահպանել է միայն 25 տոկոս «Patriot» հրթիռների պաշարից, ինչը լրջորեն մտահոգել է Պենտագոնին՝ վտանգելով ԱՄՆ-ի հնարավոր ապագա ռազմական գործողությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)