Թրամփի նախկին խորհրդականը քննադատել է նրա որոշումները Ուկրաինայի վերաբերյալ և պայքարի կոչ է արել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության որոշումները, այդ թվում՝ Ուկրաինայի հարցում, և կոչ է արել հանրապետականի կողմնակիցներին պայքարել: Նրա խոսքերը մեջբերում է Newsweek-ը։
«Եկեք չհուսահատվենք և չասենք. «Օ՜, Աստված իմ, նա պատերազմ է սկսելու Իրանում, նա խառնվում է Ուկրաինայի գործերին, նա պնդում է Էպշտեյնի գործով համաներման մասին»: Այո, այդ ամենը ճիշտ է, և գուցե նույնիսկ ավելի վատ է», - ասել է Բեննոնը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «դրանում ոչ մի վատ բան չկա»: Նախկին խորհրդականը հավելել է, որ Թրամփի և նրա MAGA (Make America Great Again-խմբ․) շարժման կողմնակիցները «մարտիկների ակումբում» են։
«Ի՞նչ ենք մենք անում մարտիկների ակումբում: Մենք կռվում ենք», - ընդգծել է Բեննոնը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)